▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը Փաշինյանին հանդիմանել է

«Հրապարակ»-ը գրում է․ «Պարզվում է՝ Ադրբեջանի նախագահը ոչ միայն տարածքային զիջումներ է պարտադրում ՀՀ ղեկավարին, այլև գրաքննության է ենթարկում իշխանության ներկայացուցիչների ելույթներն ու հարցազրույցները: Հատկապես` եթե նրանք խոսում են վերականգնվելու, Արցախը հետ բերելու, բանակը զինելու կամ ռևանշի գնալու մասին։ ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանն ամիսուկես առաջ հարցազրույց է տվել, որտեղ ասել է. «Մեզ 1-1,5 տարի ևս անհրաժեշտ է, որ ամբողջությամբ կարողանանք մեջքներս ուղղել, և թուրքի հետ ուրիշ ձևով կխոսենք»։ Պարզվում է` Ալիև-Փաշինյան վերջին հանդիպման ժամանակ Ալիևն այդ հարցազրույցը դրել է Փաշինյանի առաջ, թե` քո թիմում ռևանշիստներ կան, իսկ դու հակառակն ես ինձ համոզում։ Փաշինյանն էլ ՔՊ-ականների հետ վերջին փակ հանդիպման ժամանակ կոշտ դիտողություն է արել Ասլանյանին»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին