▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը պատմել է, թե ինչպես են «գրավել» Շուշին

«44-օրյա պատերազմը մեր փառահեղ պատմությունն է: Այս 44 օրերից յուրաքանչյուրը հերոսական դաստան էր, ամեն օր մենք նահատակներ ունեինք, արյուն թափեցինք ու առաջ գնացինք: Մենք ամեն օր առաջ էինք քայլում: 44 օրվա ընթացքում երբեք չենք նահանջել»,- այս մասին Շուշիում ունեցած իր ելույթում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, թե «անառիկ ամրոց Շուշիի գրավումը առանձին հերոսական դաստան է»: 

«Յուրաքանչյուրը, ով այցելել է Շուշի, և արդեն Շուշի ժամանող Ադրբեջանի քաղաքացիները, տեսնում են, որ Շուշիի գրավումը, նրա ազատագրումը բռնազավթումից պահանջում էր մեծ հերոսություն, քաջություն և անձնուրացություն: Մեր քաջարի զինծառայողները, բարձրանալով այս ժայռերը, ձեռնամարտում ազատագրեցին Շուշին զավթիչներից: Չնայած այն հանգամանքին, որ զավթիչները տանկերից ու թնդանոթներից կրակում էին մեզ վրա: Շուշիի համար մղված մարտերում մենք նահատակներ ունեցանք: Բայց մեզ առաջ տանող ազգային ոգին ապահովեց հաղթանակը: Շուշիի ազատագրումն իրականում նշանակում էր հայկական բանակի և հայկական պետության փլուզում, քանի որ դրանից մեկ օր անց Հայաստանը ստիպված էր ստորագրել կապիտուլիացիայի ակտը, որը կազմվել էր մեր պայմաններով, և մենք վերադարձանք Լաչինի, Քելբաջարի և Աղդամի շրջանները՝ առանց մեկ կրակոցի»,- ասել է Ալիևը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին