▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևը քցեց Էրդողանին

Երեկ՝ հունիսի 2-ին , Գերմանիան ընդունեց հայող ցեղասպանությունը, դրան անմիջապես հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարարության տարածած հաղորդագրությունը, որում ոչ օբյեկտիվ էին գնահատում ցեղասպանության դատապարտում Գերմանիայի կողմից: Այսօր ՝ հունիսի 3-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդես է եկել հայտարարությամբ, որում նա նույնպես բողոքում է Գերմանիայից, բայց նաև սլաքը ուղղում է դեպի իր կողմ: Ալիևը հիշեցրեց , որ անցած տարվա հուլիսի 12-ին Գերմանիան անարդար որոշում է կայացրել Ադրբեջանի դեմ՝ իբր Ադրբեջանը խախտում է մարդկանց իրավունքները: Եվ այստեղ սկսվում է ամենահետաքրքիրը: Ալիևը սեփական երկիրը արդարացնելու համար քցում է Էրդողանին: Իլհամի պատասխանում մոտավոր նշվում է՝ Ադրբեջանը զարգացնում եմ ժողովրդավարությունը, ադրբեջանցիները ունեն ազատ մուտ դեպի ինտերնետային տիրույթ: Ինչպե՞ս կարելի է խախտել մարդու իրավունքները, եթե նա կարող է օգտվել ինտերնետից:
Ինչպես գիտենք Թուրքիայում ինտերնետի հասանելիությունը շատ քիչ է, մի շարք կայքեր ուղղակի փակ են և հասանելի չեն թուրք ժողովրդի համար: 2014 թվականից սկսած այս հարցը խորացել է Թուրքիայում, այդ թվականին երկրում օրենք ընդունվեց ինտերնետ հասանելության վրա արգելք դնելու մասին: Արգելափակվեց սկզբից Twitter-ը, հետո Youtube-ը և Google որոնողական ընդհանուր ցանցի հասանելիությունը: Մինչ այսօր Թուրքիայի բնակչությունը տառապում է այդ օրենքի ձեռքը: Իսկ Թուրքիայի հավատարիմ դաշնակից, Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը իր, իբր Թուրքիային պաշտպանող ճառի մեջ, շեշտը դնում է հենց ինտերնետի ազատության վրա, այն համեմատելով մարդկանց իրավունքների ազատության նշան: 
Տանելի է , երբ թշնամիդ թուրք է, բայց երբ բարեկամդ է թուրք, դա արդեն վտանագավոր է:
Աշոտ Ասատրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին