▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիևին գրանցեք կարմիր գրքում` որպես խոսող ոչխարի վերացող տեսակ

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիևն այսօր շատ է լեզվին տվել: Հունիսի 3-ին կազմակերպված ինչ-որ միջոցառման ժամանակ Ալիևն ազատ խոսափող է գտել ու խոսացել է: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է ապրիլյան մարտերին և մի շարք անիմաստ հայտարարություններ արել, որ իբր հայկական կողմը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, խաբում է և Սարգսյանին պետք է գրանցել Գինեսի գրքում իր խաբելու համար: Դե հիմա՝ պոտենցիալ Կարմիր գրքի հավակնորդին, կարելի է բացատրել ամեն ինչ հերթով:

Ալիևի ստերից մեկն այն է, որ Ադրբեջանը Ռուսաստանից խնդրել է հրադադար: Իլհամի պնդմամբ՝ այդ Հայաստանն է հրադադար խնդրել Ռուսաստանի ԶՈւ գլխավոր շտաբից, իսկ հետո Պուտինը զանգահարել է իրեն և քննարկել հրադադարը: Եթե չեմ սխալվում, իսկ ես հաստատ չեմ սխալվում, ապրիլյան մարտերից մեկ-երկու օր հետո, երբ ադրբեջանական զորքերը և նրանց հետ կռվող ահաբեկիչները էլ չէին դիմանում հայկական պատժիչ գործողությունների հարվածներին, նույն Իլհամ Ալիևը հայտարարեց, որ պատրաստ է իր զորքերը հետ քաշի շփման գծից, եթե հայկական կողմը խոսք տա, որ կդադարեցնի կրակոցները: Մենակ այս մի հայտարարությունը տրաքացնում է Իլհամ Ալիևի ստի փուչիկը և էլ շարունակելու կարիք չկա, բայց կշարունակենք:

Ըստ Ալիևի հաջորդ ստի՝ դա գրաված տարածքների մասին է, որ նրա ասելով 800 հեկտարի փոխարեն գրավել են 2000 հեկտար: Երբ դեռ ռազմական գործողություններ էին ընթանում Արցախում, մի խումբ մոնտաժնիկներ սկսեցին տարբեր տեղերում ցուցանակներ նկարել, որ իբր մի քանի շրջան գրավել են, սկսեցին ֆոտոշոպի միջոցով մի քանի զինվորների կախել Ֆիզուլիի ցուցանակներից և այլ տխմար բաներ: Իսկ հիմա, երբ վիճակը հանդարտվել է, ինչու՞ Ալիևի լրատվամիջոցները, իրար հերթ չտալով, չեն տարածում այդ 2000 հեկտար գրաված տարածքների նկարները կամ տեսանյութերը: Մի երկու կծկտուր նյութեր են եղել ու վերջ, որտեղ նույնիսկ չի երևում կոնկրետ գրաված վայրերը: Իմանալով Ալիևի գլուխգովան բնավորությունը՝ նա հաստատ ժողովրդի գլուխը կբռնաբարեր այդ նյութերով, բայց քանի դեռ այդպիսիք չկան ու երկրի ոչ բարով ղեկավարը սահմանափակվում է անիմաստ խոսքերով, ապա դա նույնպես փուչիկ է: Ալիևին կխնդրենք թող մի հատ կողքերը նայի, կարողա՞ ձեռի հետ նաև Պարսկաստան է մտել, վրեն խաբար չկա, էն փուշ կերած մալի դեմքով Հասանովն էլ մոռացել է զեկուցի:

Ալիևի երրորդ սուտն Արցախի բանակի մասին է: Նա պնդում է, որ այդպիսի բանակ չկա, դա ՀՀ Զինված ուժերն են այնտեղ ծառայություն իրականացնում և այլն: Այս թեմային կարելի է երկու տողով անդրադառնալ՝ ՀՀ Զինված ուժերը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն են և ՀՀ քաղաքացիները կարող են պահպանել արցախցիների անվտագությունը: Սա ուղղակի պապայի բալիկ Իլհամին ի գիտություն, վերջիվերջո նախագահ մարդ է, թող սենց անգրագետ չմնա:

 

Աշոտ Ասատրյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին