ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:
Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:
Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:
Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո՛չ մրցակից է, ո՛չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում»: