▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալիկ Պետրոսյանը 30 միլիոն ՀՀ դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

 

ԱԺ նախկին պատգամավոր, «ՄԱՊ»-ի Ալիկ անունով հայտնի Ալեքսան Պետրոսյանը գրավի դիմաց ազատ կարձակվի:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հրապարակեց այս որոշումը՝ այդպիսով բավարարելով պաշտպանական կողմի միջնորդությունը:

Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ փողերի լվացմանն օժանդակելու համար: Այս քրեական գործով անցնում է նաեւ նրա որդին՝ Մակար Պետրոսյանը, ում մասով դեռ նախաքննության ավարտ չի հայտարարվել: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին