▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալինա Կաբաևան պատմել է իր և Վլադիմիր Պուտինի «սիրո» մասին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալինա Կաբաևան պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր «սիրո» մասին:

Կաբաևան խոստովանել է, որ սոցիալական ոչ մի ցանցից չի օգտվում, և պետք չէ հավատալ իր անունից համացանցում գրված ոչ մի բանի: Այնուհետև Ալինան խոսել է Ռուսաստանի նախագահի և իր  «սիրո» մասին:

«Այդ լուրերը տարածվում են առաջին հերթին թերթերի և ամսագրերի վարկանիշը բարձրացնելու համար: Հավանաբար, այդ ԶԼՄ-ները ոչ մի այլ բան չեն կարողացել հորինել, որպեսզի իրենց կարդան: Ինչպես ցանկացած կնոջ` այնպես էլ ինձ, այս ամենը տհաճ է: Երբեմն կարելի է ծիծաղել համացանցում հրապարակվող ծաղրանկարների, տեսանյութերի վրա, բայց ոչ ավելին: Լուրերի դեմ անհնար է պայքարել: Հուսով եմ՝ դրանք տարածողները մի օր կհանդարտվեն»,- նշել է Ալինան:

Ամեն դեպքում, Կաբաևան խոստովանել է. «Փառք Աստծո, իմ կյանքում սեր կա: Այդ մեծ երջանկություն է»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին