▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ալյոխինի հուշամրցաշար. Լևոն Արոնյանը պարտությամբ մեկնարկեց

Այսօր Փարիզում մեկնարկած Ալեքսանդր Ալյոխինի հուշամրցաշարի առաջին տուրում Հայաստանի թիվ մեկ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով անակնկալ պարտություն կրեց Չինաստանի ներկայացուցիչ Լիրեն Դինից: Արոնյանը 45 քայլ հետո ընդունեց պարտությունը:

Ավարտվել են նաև առաջին տուրի Պյոտր Սվիդլեր (Ռուսաստան) - Բորիս Գելֆանդ (Իսրայել), Մաքսիմ Վաշի-Լագրավ (Ֆրանսիա) - Լոուրեն Ֆրեսիեն (Ֆրանսիա) պարտիաները: Երկու մրցավեճերն էլ խաղաղ ելք ունեցան:

Քիչ անց կարող է գրանցվել նաև երկրերդ անանկնկալը. աշխարհի գործող չեմպիոն հնդիկ Վիշվանաթհան Անանդը շատ մոտ է պարտությանը անգլիացի Մայքլ Ադամսի հետ պարտիայում, իսկ Ռուսաստանի ուժեղագույն շախմատիստ Վլադիմիր Կրամնիկն ամենայն հավանականությամբ առավելության կհասնի իր հայրենակից Նիկիտա Վիտյուգովի նկատմամբ:

Աղբյուրը` sportarmenia.com

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Սպորտ ավելին