▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամալ Քլունին հերքել է Ադրբեջանի պնդումներն իր հայկական ծագման մասին

Ադրբեջանցի պաշտոնյաները և լրատվամիջոցները վերջերս հայտարարել էին, որ Ամալ Քլունին հայկական արմատներ ունի եւ հենց դրանով է պայմանավորված նրա որոշումը միջազգային ատյաններում Ադրբեջանում բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովայի շահերը պաշտպանելու մասին:

«Ադրբեջանը չարաշահում է իր իշխանությունը՝ փորձելով լռեցնել ռեշիմի քննադատներին, այդ թվում՝ բանտարկված լրագրող Խադիջա Իսմայիլովային: Կարևոր է պայքարել լրագրողների իրավունքների համար, որպեսզի աշխարհն իմանա, թե ինչ է կատարվում նրանց երկրներում», - ասել է Ամալ Քլունին Ազատություն ռադիոկայանին տված գրավոր հարցազրույցում:

Քլունին, ով օգնում է ներկայացնում Իսմայիլովան մինչեւ Եվրոպայի լավագույն մարդու իրավունքների դատարան, ինչպես նաեւ ասել է, որ գործը Իսմայիլովայի ամբողջությամբ քաղաքականապես մոտիվացված, որի նպատակն է պահելու նրան շարունակելու իր կոռուպցիոն հետաքննությունները նախագահ Իլհամ Ալիեւի եւ նրա ընտանիքի անդամներին:

Ամալ Քլունին, ով ներկայացնում է Իսմայիլովայի շահերը Եվրոպական դատարանում, նշել է, որ Իսմայիլովայի գործը ամբողջությամբ քաղաքականացված է, որի նպատակն է հետ պահել լրագրողուհուն  նախագահ Ալիևի և նրա ընտանիքի անդամների կոռուպցիոն գործունեությունը բացահայտելու գործից:

«Այն փաստը, որ ես ներկայացրել եմ Հայաստանը Եվրոպական դատարանում, ինձ հայ չի դարձնում: Միջազգային դատարանում Կամբոջայի շահերի պաշտպանությունը և իմ խորհրդատվությունը Հունաստանի կառավարությանը եւս ինձ կամբոջացի կամ հույն չի դարձրել», - ասել է Ամալ Քլունին:

Քլունիի դեմ ադրբեջանցիների հարձակումները «Ազատություն» ռադիոկայանին ուղարկված նամակում դատապարտել է նաեւ լրագրող Խադիջա Իսմայիլովան, որը Ալիեւի ռեժիմի կողմից երկար ժամանակ հետապնդումների ենթարկվելուց հետո դատապարտվել է 7 ու կես տարվա ազատազրկման, եւ որի շահերը նույնպես ՄԻԵԴ-ում պաշտպանում է Ամալ Քլունին:

Ինքը՝ Խադիջա Իսմայիլովան հայտնել է, որ որոշել է իր պաշտպանությունը վստահել Ամալ Քլունիին, քանի որ նա նախկինում պաշտպանել է լրագրողներին եւ հաջողության է հասել:

«Ես Քլունիին ընտրել եմ, որովհետեւ գոհ եմ նրա պաշտպանությունից: Նրան չեմ հարցրել իր արմատների մասին, քանի որ քաղաքակիրթ աշխարհում նման հարցեր չեն տալիս»,-գրել է Իսմայիլովան:

«Չեմ հասկանում, թե ինչպես պատկանելիությունը այս կամ այն ազգին կարող է որեւէ կերպով վարկաբեկել ինձ: Ես հայկական արմատներ չունեմ, բայց չեմ հասկանում, թե ինչու դա պետք է դեր խաղա», - ասել է Ամալ Քլունին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին