▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամանորյա տոնավաճառ՝ Հյուսիսային պողոտայում

Երևանի քաղաքապետարանը 2015 թ. Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում «Պասկալ և Դիոդատո» կազմակերպության հետ համատեղ դեկտեմբերի 6-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ Հյուսիսային պողոտայում կազմակերպում է արդեն ավանդական դարձած Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնավաճառը:

Հյուսիսային պողոտայում շուրջ 30 տասնյակ ինքնատիպ և տոնական ձևավորված հատուկ տաղավարներում կներկայացվեն Ամանորին և Սուրբ Ծննդյան օրվան նվիրված խորհրդանիշեր, տոնական զարդարանք և հուշանվերներ, քաղցրավենիքի լայն տեսականի՝ ամանորյա հրուշակեղեն, շոկոլադի տեսականի, տարբեր մրգերից պատրաստված անուշահամ չրեր, տաք գինի: Կվաճառվեն նաև  գրքեր, բացիկներ ու այլ գրենական պիտույքներ: Տոնավաճառի այցելուները ականատես ու նաև մասնակից կդառնան տոնավաճառի տարածքում կազմակերպված տարաբնույթ այլ միջոցառումների ու վիկտորինաների` լրացուցիչ լիցքեր հաղորդելով տոնավաճառի ուրախ մթնոլորտին: 

Տոնավաճառը կգործի դեկտեմբերի 5-ից մինչև 2015 թվականի հունվարի 6-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 13:00-ից 22:00-ը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին