Երևանի Ֆիզիկայի ինստիտուտին հարակից Գիտավան թաղամասի բնակիչ Սեդա Գրիգորյանը գրել է.

«Էս չե՞ք։ Երբ նախորդ ԱԺ-ին հորդորում էինք էդ խայտառակ օրինագիծը չընդունել, որը քաղաքացիներին զրկում է իր իրավունքների պաշտպանության գործիքից ու հարկադրում մնալ ապօրինի կառուցապատումների գերի, մեզ չէին լսում՝ ինչպես միշտ: «Ֆիզգորոդոկ»-ում մայթը գրավել են ու ոստիկաններին բերել մեզ ահաբեկելու, ինչ էլ ասում ենք` ձեր ընդունած օրինագիծն են մեջբերում: Բնակիչները պետք է հրապարակի միջով քայլեն, քանի որ ամբողջ պետությունը ծնկի է եկել ոմն «բարեխիղճ կառուցապատողի» առաջ: Հիմա հանգի՞ստ եք։ Գո՞հ եք ձեր արածից։ Մի շնչավոր մարդ կա՞, որ հասկանա, թե ինչ աղետ եք բերել»։
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝
Դիտեք նաև՝


