▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է. Փաշինյանը՝ իր ցուցումով քրեական գործ հարուցելու մասին

 

ՀՀ վարչապես Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Հարգելիներս՝ ես ցուցում եմ տվել ստացված օպերատիվ տեղեկությանը օրենքով նախատեսված ընթացք տալու մասին, ինչի արդյունքում հարուցվել է քրգործ:

Ցուցումը տվել եմ վարչապետին ենթակա մարմնին: Ամեն ինչ կարգին է, ամեն ինչ օրինական է:

Շնորհակալ եմ ձեր մտահոգությունների համար»:

 

 

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը, թե իր ցուցումով քրեական գործ են հարուցել իր մերձավոր ազգականի նկատմամբ, ասել էր.

«Քրեական դատավարության օրենսգիրքը քրեական գործ հարուցելու ցուցում տալու լիազորություն վերապահում է բացառապես դատախազին և ոչ վարչապետին»։

Այսօր Գյումրիում Ն. Փաշինյանն արձագանքելով ՄԻՊ այս դիտարկմանը՝ հեգնեց. «Ապրի Մարդու իրավունքների պաշտպանը, թող ինձ տանեն, դատապարտեն, նստացնեն…»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին