«Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այս պահին փակ են Բաղրամյան պողոտան, Արշակունյաց պողոտան, Ազատության պողոտան, Ամիրյան փողոցը, Աբովյան-Կորյուն, Հերացի-Կորյուն խաչմերուկները: Երթեւեկությունը կաթվածահար է։ Նա նշեց, որ իրենց նպատակը ԱԺ շենք հասնելը։ «Էլ չեմ ասում, որ գործիս տեղն է»,- ասաց նա։ Այս պահին ոստիկանական պատնեշ է Սահմանադրական դատարանի մոտ։ «Մենք ամեն ինչ պետք է անենք, որ ԱԺ հատուկ նիստ տեղի չունենա»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ վաղը նախատեսվում է ԱԺ հատուկ նիստում Սերժ Սարգսյանին ընտրել վարչապետ,որը կունենա ավելի շատ լիազորություններ, քան Նախագահը։