▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամեն մի ոչնչացված դիվերսանտի գրպանում դրոշ կար. փորձել են ժայռերը մագլցելով մտնել Շուշի. չի հաջողվել». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր՝ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ նաև Շուշիի մատույցներում տիրող իրավիճակին.

«Ինչ վերաբերում է Շուշի քաղաքի մերձակա համայնքների, անտառների դիվերսիոն խմբերին, ապա վերջիններս, հիմնականում հանդիպելով մեր ԶՈՒ տարբեր ստորաբաժանումների դիմադրությանը, հանգուցային կետերի պահակակետերին, պահպանության ստորաբաժանումներին, երկարատև մարտի չեն բռնվում:

Օրվա ընթացքում հաջողվել է մի քանիսին օղակել և ոչնչացնել, շպրտել տվյալ բնագծերից: Ադրբեջանի դիվերսանտներն ու վարձկանները, կարծես, հատուկ խնդիր ունեն՝ ամեն մի ոչնչացված դիվերսանտի գրպանում դրոշ կար, խդնիր ունեն կոնկրետ: Երևի Ալիևը շատ է ուզում սեփական ժողովրդի ոգին բարձրացնել և չի պատկերացնում, որ այդ խմբերը կոնկրետ խնդիրներ չեն կարող լուծել. հարձակվողները, որպես կանոն, չեն փախչում»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին