▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենը՝ Վահան Մարտիրոսյանի՝ Ադրբեջանի գործակալ լինելու մասին

«Տարիներ շարունակ ադրբեջանական քաղաքական էլիտան, որը դավանում է նացիստական և ֆաշիստական գաղափարախոսությունը և հայատյացությունը հասցրել է պետական մակարդակի, խավիարասեր և խավարասեր որոշ ադրբեջանցի գործիչների օգնությամբ նավթադոլարային թոզ փչելով համաշխարհային հանրության աչքերին՝ ջանասիրաբար փորձում են կեղծ տպավորություն ստեղծել, թե Կովկասում ժողովրդավարության փարոս է հանդիսանում, սակայն, միջազգային հեղինակավոր կազմակերպություններն աստիճանաբար սկսել են նկատել այդ բռնապետության մութ գործերը և իրական դեմքը: Դա վերաբերում է վերջին շրջանում Ադրբեջանի նկատմամբ ընդունված կոշտ բանաձևերին,  Ադրբեջանում մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների կոպիտ ոտնահարմանը: Օրինակ՝ մի շարք իրավապաշտպանների աղմկահարույց գործերը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ադրբեջանագետ, ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը:

Նրա խոսքով՝  այդպիսով Ադրբեջանը ընկավ հակահայկական հիստերիայի մեջ՝ այս բոլոր զարգացումներում հայկական հետք տեսնելով.

«Հենց այստեղից էլ ծագեց ադրբեջանական «վրեժխնդրության» դրսևորումը, այն է՝ Մարտիրոսյանների առեղծվածային փախուստը Ադրբեջան: Իսկ այդ փախուստն ու ապաստան հայցելը իրականում Բաքվի կողմից բեմադրված քարոզչական սադրանք է»:

Գրիգորի Այվազյանը նկատում է՝ ադրբեջանական հատուկ ծառայությունները տարիներ շարունակ Հայաստանում բավականաչափ ակտիվ աշխատում են.

«Նրանք ազատ ելումուտ ունեն Հայաստան՝ վրացական, պարսկական անձնագրերով: Նրանք փորձում ու գտնում և անգամ իրենց փողերով աճեցնում են որոշ ակտիվիստների, ովքեր Մարտիրոսյանի պես գազի վրա սուրճ են եռացնում: Դրա համար պետք է շատ ուշադիր լինենք»,-ասաց ադրբեջանագետը:

Asekose.am-ի հարցին, թե ինչպե՞ս  Վահան Մարտիրոսյանը հայտնվեց  Ադրբեջանում և ի՞նչ է սպասվում նրան, Գրիգորի Այվազյանը պատասխանեց.

«Դա նախօրոք պայմանավորված էր.այստեղ իրենց աճեցրած գործակալը ինչ-որ ուսանողական շարժման ներկաայցուցիչ էր, հետո՝ գազի… Հետո կազմակերպել են նրա անվնաս հեռանալը: Օրինակ իմ ծանոթ ադրբեջանուհին, ում մայրը հայ էր, փորձում էր  մեկնել Բաքու, 3 ամիս պահեցին, կտտանքների ենթարկեցին ու դուրս շպրտեցին Ադրբեջանից: Իսկ Վահանը երեխայի ու կնոջ հետ սրընթաց Բաքու մեկնեց ու ասուլիս տվեց՝ երկու շերտով շարված բարձրախոսներով փնովելով Հայաստանը: Երևի շուտով նրան Վագիվ Մահմեդեով կկոչեն, որն ավելի շատ կսազի:

Իսկ, այն թե ինչ է սպասվում նրան, կարող եմ ասել, որ կամ կշարունակի իր անփառունակ գործունեությունը, կամ կվերացնեն, կամ էլ 3-րդ երկիր կտեղափոխեն՝ Հայաստանը դավաճանելու համար վարձահատույց լինելով»:

 Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահը նկատում է՝

«Նման դավաճաններին մասնատելն անգամ ամենաքիչը կլիներ: Նրան եթե բերեն Հայաստան, պետք է խիստ պատժի ենթարկեն, որ օրինակ չծառայի, թե չէ վաղը չէ մյուս օրը որոշ ապուշներ էլ կսկսեն Եվրոպա գնալու ճանապարհին դեպի Ադրբեջան փախչել, իսկ դա ինքնասպանություն կլինի: Ադրբեջան փախուստը դեպի Եվրոպա  տանող ճանապարհը չէ: Վահանի գործը հաջողվեց միայն նրա համար, որ դեռ Հայաստանում գտնվելով աշխատում էր Ադրբեջանի հետ: Հո անտառների միջոցով չգնա՞ց Ադրբեջան: Ուրեմն կեղծ փաստաթղթեր ուներ, իսկ դա հնարավոր է Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ սև աշխատանքի հետևանքով»:

Անի Կարապետյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին