Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2022թ. «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 1-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է լավագույն ֆինանսական արդյունքներ ցուցաբերած և նորարարական բանկային լուծումներ առաջարկող ֆինանսական հաստատություններին ավելի քան 100 երկրում: Որոշում կայացնելիս The Banker-ի հաղթողներին գնահատող միջազգային հանձնաժողովը հաշվի է առել Ամերիաբանկի դինամիկ աճը, հիմնական ֆինանսական ցուցանիշներով վերջին տարիներին Բանկի առաջատար դիրքերը շուկայում, շահութաբերության աճը, Բանկին մրցակցային առավելություն ապահովող ռազմավարական նախաձեռնությունները, սպասարկման որակը: Փորձագետները կարևորել են նաև Բանկի հաջողությունները թվային փոխակերպման ճանապարհին, «կանաչ» պորտֆելը և Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարին և բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված ջանքերը: Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշեց. «Մենք հպարտ ենք, որ ստացել ենք «Տարվա բանկ» հեղինակավոր մրցանակը՝ համալրելով 2022թ. մեր ձեռքբերումների և մրցանակների տպավորիչ ցանկը: Մեր կորպորատիվ կառավարման ամուր համակարգը, փոփոխություններին արձագանքելու մշակույթը և թվային փոխակերպումն առանցքային նշանակություն են ունեցել շուկայի անհանգիստ իրավիճակը հաջողությամբ հաղթահարելու և թվային սերնդի հաճախորդների աճող կարիքները բավարարելու համար: Մենք կշարունակենք ներդրումներ կատարել թվային փոխակերպման և մարդկային կապիտալի մեջ՝ մեր գործառնական արդյունավետությունը բարձրացնելու և նորարարական լուծումներով հանդես գալու նպատակով, որպեսզի դառնանք ֆինանսական և տեխնոլոգիական վստահելի միջավայր՝ առաջարկելով կյանքի որակը բարելավելու ամբողջական լուծումներ»: Ամերիաբանկն արժանանում է «Տարվա բանկ» մրցանակին արդեն ութերորդ անգամ: 2022թ. մեր մրցանակների և ձեռքբերումների մասին ավելի մանրամասն կարդացեք այստեղ: |
Ամերիաբանկը ճանաչվել է 2022թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
![Քննչական կոմիտեն 125.000 դոլարով Land Cruiser է գնել Արգիշտի Քյարամյանի համար. լրագրող](http://asekose.am/filemanager/uploads/argishti_qaramyan.jpg)
ավելին
![Միկա Բադալյանին արտաքսել են Մոլդովայից․ #RT](http://asekose.am/filemanager/uploads/mika_badalyan.jpg)
ավելին
![«Խոչընդոտում են մեր աշխատանքը»․ Անի Գևորգյանը՝ Կիրանցից](http://asekose.am/filemanager/uploads/2021/04/week-2/ani_gevorgyan.jpg)
ավելին
![«Հերթական գաղտնի զիջումը՝ թշնամուն»․ Րաֆֆի Ասլանյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/02/week-3/raffiaslanyan.jpg)
ավելին
![«Լույսերի մասսայական անջատում՝ Գյումրիում»․ Համբարյան](http://asekose.am/filemanager/uploads/2022/03/week-1/Gyumri.jpg)
ավելին
![Աննախադեպ ուժեղ քամի և հորդառատ անձրև Գյումրիում](http://asekose.am/upload/news/admin/2015/07/55bbce2fe7b88_medium.jpg)
ավելին