▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղի նորամուտը Էրեբունի համայնք

Ամերիաբանկը Երևանում` Էրեբունի փ. 17/1, «Էրեբունի» մոլում բացեց իր նոր` «Էրեբունի» մասնաճյուղը:

Մասնաճյուղի դռները բաց են երկուշաբթիից ուրբաթ` ժամը 10:30-ից մինչև ժամը 18:15-ը:

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր կդառնան Ամերիաբանկի հաճախորդբացելով հաշիվ Ամերիաբանկի «Էրեբունի» մասնաճյուղում մինչև 2021թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ:

/filemanager/uploads/erebuni_ameria.jpg

«Էրեբունի» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.

Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.

Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում

Անվճար հաշիվ` ծառայությունների ողջ փաթեթով

VISA ստիկեր` տարեկան 1500 ՀՀ դրամ սպասարկման վճար (3000 դրամի փոխարեն)

Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար

Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ

Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

Business տեսակի քարտի տրամադրում` առանց մեկ տարվա սպասարկման վճարի

«Էրեբունի» մասնաճյուղում ստեղծված են և՛ օնլայն, և՛ օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, ջերմ, լուսավոր և հարմարավետ միջավայր:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Ի դեպ, սեպտեմբեր ամսից «Էրեբունի» մասնաճյուղը շարունակելու է իր գործունեությունը ոչ ստանդարտ գրաֆիկով` աշխատելով երկուշաբթիից կիրակի` ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը:

Երկարացված գրաֆիկով` երկ-կիր, 10:30-21:15, աշխատող մասնաճյուղերի ցանկը հնարավոր է տեսնել այստեղ.

«Արշակունյաց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 2-րդ հարկ

«Արշակունյաց պլյուս» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0026, Արշակունյաց 34/3, «Երևան մոլ» առևտրի կենտրոն, 1-ին հարկ՝ «Քարֆուր» սուպերմարկետի հարևանությամբ

«Երիտասարդական» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0009, Իսահակյան 22/8

«Քոչար» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0012, Փափազյան 8, «Ռիո մոլ» առևտրի կենտրոն

«Նոր Նորք» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0056, Գայի պողոտա 16, «Մեգամոլ» առևտրի կենտրոն

«Դալմա» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Ծիծեռնակաբերդի խճուղի 3, «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոն

«Մաշտոց» մ/ճ, ՀՀ, ք. Երևան, 0082, Մաշտոցի 20/4, Անցում N1

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին