▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեմոկրատներն ակնհայտ նյարդայնանում են Դոնալդ Թրամփից ու նրա աճող վարկանիշից

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

ԱՄՆ նախագահական ընտրությունները 2016-ի նոյեմբերի 8-ին են: Ընտրված նախագահը պաշտոնը ստանձնելու է 2017-ի հունվարի 20-ին: Այս պահին դեմոկրատ ֆավորիտներն են Հիլարի Քլինթոնը և Բերնի Սանդերսը, իսկ հանրապետականներից՝ Դոնալդ Թրամփն ու Թեդ Քրուզը: Սենատոր Քրուզի՝ ԱՄՆ քաղաքացի լինելու փաստը կասկածի տակ է դրվում: Նրան մեղադրում են ծննդյան պահին Կանադայի քաղաքացի լինելու մեջ, ինչը հակասում է ԱՄՆ Սահմանադրության «natural born citizen of the USA» սկզբունքին: Այդ իսկ պատճառով, ինչպես նաև համեմատաբար ցածր վարկանիշ ունենալու հետևանքով հնարավոր է, որ նա դուրս գա հետագա պայքարից և հանրապետականներից նախագահի հիմնական թեկնածու դառնա Թրամփը: Հատկանշական է, որ Թրամփը հանրապետականների համար էլ միանշանակ չի ընդունվում: Հանրապետականների մի մասը չի ցանկանում նրան տեսնել կուսակցության հիմնական թեկնածուի կարգավիճակում, իսկ մյուս մասը կարծում է, որ նրա արագ ընթացքը կանգնացնելն արդեն իսկ անհնար է:
Դեմոկրատների մարտավարությունը Թրամփի նկատմամբ կայանում էր նրանում, որ վերջինիս փորձում էին լուրջ չվերաբերվել և ստիպել ընտրողներին որդեգրել նմանատիպ մոտեցում: Ակնհայտ է, որ այս մարտավարությունը չտվեց ցանկալի արդյունք և դեմոկրատներն այնքան են նյարդայնանում, որ Թրամփի դեմ սկսել են կիրառել իրենց ունեցած ամենածանր հրետանին՝ նախագահ Օբամային: Վերջինս հայտատրարել է, թե վստահ է, որ ամերիկացի ժողովուրդն այնքան խոհեմ կգտնվի, որ չի ընտրի Թրամփին, քանի որ նախագահ լինելը ռեալիթի շոու չէ:
1970-ականների վերջին ոչ ոք չեր կարող պատկերացնել, որ դերասան Ռոնալդ Ռեյգանը կարող է 1980-ին ԱՄՆ նախագահ ընտրվել, ավելին՝ լինել ամենահաջողված և ամենասիրված նախագահներից մեկը ԱՄՆ պատմության մեջ:

Սուրեն Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին