▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դիվանագետները աշխատում են տարածք պոկել Արցախից

ԱՄՆ դիվանագետների չարագուշակ կռկռոցները կարող են վատ հետևանք ունենալ Հայաստանի համար: Պարբերաբար տարբեր «քաշային» դիվանագետներ հանդես են գալիս ազատագրված տարածքների հանձնման տեսակետով: Մասնավորապես նման երազանք ունեն ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի փոխնախագահ Ջեյմս Ուորլիքը և Հայաստանում ԱՄՆ դեսպան Հեֆֆերնը:
Չեմ կարծում, որ այնպիսի դիվանագետները, ինչպիսիք վերոնշյալներն են, իրավունք ունեն այսուհետ շարունակել այդ խնդրի լուծման ճանապարհին քայլեր ձեռնարկել և մասնակցել բանակցություններին, քանի որ նրանք իրենց հայտարարություններով ոգևորում են ազերիներին, ովքեր կողքի դնելով ամեն մի սկզբունք ու պայմանավորվածություն, հնարավոր բոլոր միջոցներով աշխատում են տարածք պոկել Արցախից:
Եկեք մի պահ պատկերացնենք, թե ինչ կանեին Ադրբեջանում, եթե այնտեղ ԱՄՆ դեսպանը հայտարարեր, ենթադրենք, որ Ադրբեջանը պետք է հրաժարվի Արցախի նկատմամբ իր բոլոր զավթողական նկրտումներից: Ամենաքիչը քնած ժամանակ կկացնահարեին: Բայց քանի որ մենք «դեմոկրատական» երկիր ենք, ապա թույլ ենք տալիս, որ նման մտքեր արտահայտեն մեր երկրում, ու անպատիժ շարունակեն ոչխար խուզել, որը, ի դեպ, ավելի լավ է ստացվում Հեֆֆերնի մոտ:
Իմ կարծիքով, և ես համոզված եմ, որ իմ նման շատերն են մտածում Արցախից մեկ թիզ հող զիջելն անգամ դավաճանություն է ազատագրելու ժամանակ զոհված հայորդիների նկատմամբ:

Անդրանիկ Թանգամյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին