▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ի պետքարտուղարության նոր արձագանքը հայաստանյան զարգացումներին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հեդեր Նյուարթը հանդես է եկել հայտարարությամբ Հայաստանում ընթացող զարգացումների մասին: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

 

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրադրությանը: Որպես Հայաստանի բարեկամ՝ մենք հորդորում ենք բոլոր կողմերին կառուցողական բանակցությւոններ վարել նոր կառավարության ձևավորման շուրջ` Սահմանադրության դրույթների հիման վրա և հասնել խնդրի այնպիսի կարգավորմանը, որը կարտահայտի բոլոր հայերի շահերը:

 

Մենք աջակցում ենք նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերին՝ ուղղված բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն: Մենք շարունակում ենք գոհունակություն հայտնել ցույցերի խաղաղ բնույթի կապակցությամբ և հավատալ, որ առաջիկա օրերին անվտանգության ուժերն ու նրանք, ովքեր իրականացնում են խաղաղ ցույց անկացնելու իրենց իրավունքը, կմնան հավատարիմ բռնի ուժի կիրառումից հրաժարվելու մոտեցմանը:


Ամերիկայի ձայն

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին