▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ն Թուրքիայից պատասխան կստանա. Էրդողանը սպառնացել է Ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունման համար

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանը:  

«Այս քայլն օրինական ուժ չունի: Այս հարցի մասին որոշումներ պետք է կայացնեն պատմաբանները, ոչ թե քաղաքական գործիչները»,- ասել է Թուրքիայի նախագահը` հայտարարելով, որ Անկարան դատապարտում է Ներկայացուցիչների պալատի կողմից այդ բանաձևի ընդունումը:

/filemanager/uploads/2019/10/week-2/erdoxan.jpg

Էրդողանը նաև հավելել է, որ Թուրքիայի խորհրդարանը կպատասխանի Ներկայացուցիչների պալատում ընդունված բանաձևին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևն ընդունեց ձայների 403 կողմ, 11 դեմ հարաբերակցությամբ:

 

Կարդացեք նաև՝ ԱՄՆ –ի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Հաջորդը Սենատի որոշումն է Սերժ Թանկյանի արձագանքը

Հայոց վերքերը կարող է ամոքել միայն Թուրքիայի խորհրդարանը. Կարո Փայլան

Պատմություն կերտեցինքՔիմ և Քլոե Քարդաշյանները՝ Ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման մասին

Զանգահարեք Կոնգրես և ասեք նրանցոր եկել է գործելու ժամանակըՔիմ Քարդաշյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին