ԱՄՆ-ում ձերբակալել են Ռումինիայի արտաքսված թագավորի դստերը` աքաղաղների մարտեր կազմակերպելու համար: Պարզվում է, որ վերջին կես տարում 60-ամյա Իրինա Ուոքերն ու նրա ամուսինը՝ Ջոն Ուեսլի Ուոքերը նվազագույնը 10 անգամ աքաղաղի մարտեր են կազմակերպել, ինչը արգելված է դաշնային օրենքով:
Տեղի ԶԼՄ-ի հաղորդմամբ ձերբակալվածը Ռումինիայի թագավոր Միխայ Առաջինի ու նրա կնոջ՝ արքայադուստր Աննա Բուրբոնի դուստրն է: Իսկ 1947 թվականին, երբ միապետությունը փոխարինվել է կոմունիստական կառավարմամբ` Միխայ Առաջինը ստիպված է եղել արտագաղթել երկրից. գրում է korrespondent-ը: