▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսիններին երեխա վաճառած կանայք դատապարտվեցին ազատազրկման. pastinfo.am

 

«Փաստինֆո»: Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուն երեխայի վաճառքի գործով ներգրավված երեք կանայք, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատապարտվել են ազատազրկման: 
Ֆրանսիայի քաղաքացի ամուսինները ՀՀ որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից իրավունք են ստացել Հայաստանում երեխա որդեգրել, սակայն ՀՀ մանկատներում շրջելով՝ ֆրանսիացի ամուսիններն այդպես էլ իրենց պատկերացրած երեխային չեն գտել: Ուստիև՝ իրենց կողմից լիազորել են ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի Ալլա Հովհաննիսյանին համապատասխան երեխա գտնել:
Կինը պատահական անձանցից իմացել է, որ ՀՀ քաղաքացի Գեղեցիկ Վարդանյանը ժամանակին զբաղվել է երեխաների որդեգրմամբ ու որոշել է դիմել նրան:
Գեղեցիկ Վարդանյանն իր ծառայությունների դիմաց 15.000 դոլար է պահանջել, որից նախապես երեխայի մորը պետք է վճարվեր 7.000 դոլարը, իսկ մնացած 8.000 դոլարը՝ երեխային որդեգրելուց հետո:
Համաձայնության գալուց հետո միջնորդ կինը դիմել է Լոռու մարզի բնակչուհի Աննա Ենգոյանին՝ ասելով, որ գնորդը պատրաստ է վճարել 3.000 դոլար գումար երեխայի մորը, իսկ իրեն՝ 500 դոլար՝ որպես միջնորդավճար:
Ենգոյանը, տեղյակ լինելով, որ իր համագյուղացի մի կնոջ երեխան, սոցիալական ծանր պայմանների պատճառով, գտնվում է Վանաձորի մանկատանը, դիմում է երեխայի մորն ու ասում, որ կան գնորդներ, ովքեր պատրաստ են վճարել 2.000 դոլար:
Կինը համաձայնում է, սակայն Ֆրանսիայի քաղաքացուհին դիմում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ էլ որոշում է կայացվում գործարքի համար նախապատրաստված դոլարների վրա հատուկ նշումներ կատարել:
Պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. օգոստոսի 5-ին Ալլա Հովհաննիսյանը հանդիպում է երեք կանանց: Վանաձոր նոտարական տարածքում երեխայի մայրը հրաժարվում է իր երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և հետագա դաստիարակությունից, իսկ արդեն գումարը ստանալու պահին նրանք բերման են ենթարկվում ոստիկանություն:
Ի դեպ, ինչպես պարզվել է նախաքննության ընթացքում, երեխայի վաճառքի համար միջնորդի դերում հանդես եկած Գեղեցիկ Վարդանյանն այսպիսի գործերում բավական փորձառու է եղել: Նա 2009թ. արդեն դատապարտվել է մեկ այլ երեխայի վաճառքի համար, սակայն պատժի կրումից պայմանական վաղակետ ազատվել է: 
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը երեք կանանց էլ մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում: 
Դատարանի վճռով Գեղեցիկ Վարդանյանը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, Աննա Էնգոյանն ու երեխայի մայրը՝ 2-ական տարվա ազատազրկման:

pastinfo.am-ը գրում է, որ  Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացուն երեխայի վաճառքի գործով ներգրավված երեք կանայք, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատապարտվել են ազատազրկման: 
Ֆրանսիայի քաղաքացի ամուսինները ՀՀ որդեգրման հարցերով հանրապետական հանձնաժողովի կողմից իրավունք են ստացել Հայաստանում երեխա որդեգրել, սակայն ՀՀ մանկատներում շրջելով՝ ֆրանսիացի ամուսիններն այդպես էլ իրենց պատկերացրած երեխային չեն գտել: Ուստիև՝ իրենց կողմից լիազորել են ազգությամբ հայ Ֆրանսիայի քաղաքացի Ալլա Հովհաննիսյանին համապատասխան երեխա գտնել:
Կինը պատահական անձանցից իմացել է, որ ՀՀ քաղաքացի Գեղեցիկ Վարդանյանը ժամանակին զբաղվել է երեխաների որդեգրմամբ ու որոշել է դիմել նրան:
Գեղեցիկ Վարդանյանն իր ծառայությունների դիմաց 15.000 դոլար է պահանջել, որից նախապես երեխայի մորը պետք է վճարվեր 7.000 դոլարը, իսկ մնացած 8.000 դոլարը՝ երեխային որդեգրելուց հետո:
Համաձայնության գալուց հետո միջնորդ կինը դիմել է Լոռու մարզի բնակչուհի Աննա Ենգոյանին՝ ասելով, որ գնորդը պատրաստ է վճարել 3.000 դոլար գումար երեխայի մորը, իսկ իրեն՝ 500 դոլար՝ որպես միջնորդավճար:
Ենգոյանը, տեղյակ լինելով, որ իր համագյուղացի մի կնոջ երեխան, սոցիալական ծանր պայմանների պատճառով, գտնվում է Վանաձորի մանկատանը, դիմում է երեխայի մորն ու ասում, որ կան գնորդներ, ովքեր պատրաստ են վճարել 2.000 դոլար:
Կինը համաձայնում է, սակայն Ֆրանսիայի քաղաքացուհին դիմում է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն, որտեղ էլ որոշում է կայացվում գործարքի համար նախապատրաստված դոլարների վրա հատուկ նշումներ կատարել:
Պայմանավորվածության համաձայն՝ 2013թ. օգոստոսի 5-ին Ալլա Հովհաննիսյանը հանդիպում է երեք կանանց: Վանաձոր նոտարական տարածքում երեխայի մայրը հրաժարվում է իր երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից և հետագա դաստիարակությունից, իսկ արդեն գումարը ստանալու պահին նրանք բերման են ենթարկվում ոստիկանություն:
Ի դեպ, ինչպես պարզվել է նախաքննության ընթացքում, երեխայի վաճառքի համար միջնորդի դերում հանդես եկած Գեղեցիկ Վարդանյանն այսպիսի գործերում բավական փորձառու է եղել: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին