▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամպագոռգոռ հայտարարությունները ոչ կառուցողական են. ՌԴ ԱԳՆ-ն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը

Արցախյան հակամարտության վերաբերյալ ամպագոռգոռ ցանկացած հայտարարություն, որը ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չէ, ըստ ամենայնի, ապակառուցողական է:

 

aravot.am-ն է գրում ու նշում, որ  այս մասին ասել է  ՌԴ ԱԳՆ տեղեկատվության դեպարտամենտի տնօրեն Արտյոմ Կոժինը`ի պատասխան լրագրողի այն հարցի, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություն այն մասին, որ Արցախը պետք է մասնակցի հակամարտությանն ուղղված բանակցային գործընթացին, որքանով է բարդացնում կարգավորման գործընթացը:

 

 

 

 

 

 

 

 

«Ձեր ամպագոռգոռ հայտարարությունները, որոնք ԵԱՀԿ ՄԽ-ի կողմից նախանշված ռելսերի սահմաններում չեն տեղավորվում, ըստ ամենայնի, ոչ կառուցողական են»,-ասել է Կոժինը:

 

 

 

 

 

 

 

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ը՝ Հաղթանակի օրը,  վերանվանել է Հաշտության և համաձայնության օր, Կոժինն ասել է. «Հայրենական մեծ պատերազմի Հաղթանակի օրը եղել է և շարունակում է մնալ սուրբ տոն Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների համար: Բոլորը հիշում են այն գինը, որ վճարել է ԽՍՀՄ-ը ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու համար: Ինչ վերաբերում է տոների անվանակոչմանը, ապա տարբեր պետություններում որոշակի ոչ մեծ տարբերություններ կան, որը չի փոխում տոնակատարության էությունը… Հայ ժողովուրդը, որը մեծ գին է վճարել համընդհանուր հաղթանակին հասնելու համար, ինչպես մեզ հետ տոնել է, այնպես էլ շարունակելու է տոնել»: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին