▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անահիտ Սիմոնյանն ու Հայկոն իրենց Պուտինից վե՞ր են դասում

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Վերջերս տեղի ունեցավ ՀՀ ՌԴ նախագահի հետ ուղիղ եթերի շրջանակում հարց ու պատասխանը, որի ընթացքում բացի քաղաքական ու տնտեսական հարցերից մի շատ հետաքրքիր հարց տրվեց Պուտինին։ Նրան հարցրեցին, թե ինչո՞ւ նրանք չեն բացահայտում իրենց թոռներին։

Պուտինի պատասխանը հետևյալն էր՝ (Միգուցե չցիտեմ, բայց միտքը կասեմ). «Երբ ես բացահայտեմ, ովքեր են իմ թոռները, ապա նրանց վրա միանգամից ուշադրություն կսևեռվի, թե՛ դպրոցում, թե՛ մանկապարտեզում ու, թե առօրյայում, որը կհանգեցնի թոռներիս հանդեպ ավելորդ ուշադրության, ես չեմ ուզում, որպեսզի նրանք այդ կյանքով ապրեն, թող իրենք էլ բոլորի նման ապրեն ու շատերը նրանց ընդունեն այնպիսին ինչպիսին կան»։

Երբ այս խոսքերը լսում ես աշխարհի ամենաուժեղ մարդկանցից մեկից, մի պահ զարմանում ես հայ աստղերի վրա, թե ինչու են նրանք այդքան շատ սիրում ուշադրության կենտրոնում լինել ու նույն ձև դաստիարակել իրենց երեխաներին ու «առաջ բրդել»։

 

Այսօր հայ ամենահայտնի աստղային զույգերից մեկը՝ Հայկոն ու Անահիտը, իրենց բալիկին ճանապարհեցին առաջին դասարան: Շնորհավորելով փոքրիկին ու պայծառ ապագա մաղթելով նրան՝ ցանկանում եմ մեկ հարց տալ զույգին. «Ինչի՞ եք լրատվական հրավիրել (կամ, եթե լրատվականն է խնդրել գալ) ձեր երեխայի դպրոց տանելուն։ Ինչո՞վ է ձեր երեխան ավել մնացած երեխաներից, որ ձեր էտ քայլով նրանք կմոռացվեն ու ուշադրության կենտրոնում չեն լինի, իսկ ձեր բալիկի հետևից տեսախցիկներ պետք է գնան։ Միգո՞ւցե ավելորդ համեստությունը ձեզ կխանգարեր։ Արդյո՞ք ձեզ վայել չէ, որ ձեր բալիկը բոլորի նման հանգիստ ու ուրախ, ժպիտով գնար դպրոց ու բոլորի հետ հավասար լիներ»։

Վստահ եմ, որ դա ավելի հարգանքի կարժանանար դպրոցում գտնվող մարդկանց կողմից, քան այն, որ դպրոց եք այցելել տեսախցիկների ընկերակցությամբ ու հատուկ ընտրված զգեստներով։ Հիշեցում՝ դպրոցը ուղղակի հանդիսանում է կրթության կենտրոն ու մոդելային ցուցադրության կարիք չկա։

Աղբյուր՝ ԿռիԾիկ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին