▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անաստաս Միկոյանի ծոռը Մոսկվայում սպանել է եղբորն ու տատին

Թարմացված․ Ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինը հայտարարել է, որ իր որդեգրած որդին՝ Ռոմանը, ով սպանել է իր զոքանչին և հարազատ որդուն, «միշտ տականք է եղել»: «Газета»-ի հետ զրույցում երաժիշտն ասել է, որ երկար տարիներ չի շփվել նրա հետ և երբեք նրան հարազատ չի համարել։ «Ես հենց նոր իմացա այդ մասին, սա սարսափելի ողբերգություն է: Ռոման երբեք իմ որդին չի եղել, նա իմ նախկին կնոջ՝ Գալինայի որդին է առաջին ամուսնությունից։ Նա միշտ եղել է տականք ու ստոր մարդ։ Ես երկար տարիներ չեմ շփվել նրա հետ։ Նա երբեք իմ հարազատը չի եղել»,- ասել է Նամինը։

***

Մերձմոսկվայում դաժանաբար սպանվել են ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդին և զոքանչը, հաղորդում է «Известия»-ն։

Ըստ տեղեկությունների՝ վեճ է ծագել տան վաճառքի հետ կապված։ Վեճի ժամանակ թոռը սպանել է տատիկին, ապա զանգել իր 30-ամյա եղբորն ու խոստովանել։ Դրանից հետո եղբայրը ժամանել է դեպքի վայր և նույնպես սպանվել։

Նախնական տեղեկություններով՝ մարդասպանը Ստաս Նամինի ավագ որդին է՝ Ռոման Միկոյանը․ նա  խորհրդային պետական ու քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանի ծոռն է։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին