▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է»

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

««Հավաստի աղբյուրը» իր լրատվամիջոցում, հոկտեմբերի 3-ին հրապարակեց, թե ի՞նչ է ուզում Ադրբեջանը Հայաստանի կապիտուլյանտներից: Նույն հոդվածում «հավաստի աղբյուրը» խոստացավ հրապարակել, թե ի՞նչ են ուզում Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Իրանը և ԵՄ-ն:
Հաջորդ օրը` հոկտեմբերի 4-ին, հակառուսական ալիքի շրջանակներում հրապարակվեցին Ռուսաստանի պահանջները:
Անցնող 5 օրերի ընթացքում «հավաստի աղբյուրի» հետ լրատվամիջոցի կապը կորել է, ու լայն հանրությանը դեռևս չի ներկայացվել, թե ի՞նչ են ուզում թավշյա կապիտուլյանտներից մեր մյուս գործընկերները: Թեկուզ ամեն բան վաղուց պարզ է, սակայն հուսով եմ կայքը մոտ օրերս կվերականգնի կապը «հավաստի աղբյուրի» հետ և կհրապարակվի նախապես խոստացվածը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին