▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրանիկ Մանուկյանը լուռ է քաղաքականությունում, «աղմկոտ»` բիզնես զարգացումներում. «Հրապարակ»

«Մինչ Ուկրաինան եռում է, իսկ Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանի ձայնը քաղաքական հարցերում գրեթե չի լսվում, սակայն փոխարենը վերջինիս ձայնը շատ բարձր է «լսվում» բիզնես «զարգացումներում»:

Շաբաթ օրը Սերժ Սարգսյանի կողմից բացված  «Մեգա Մեդ» բժշկական գործարանի 35 տոկոսը, ըստ մեր աղբյուրների, պատկանում է հենց Անդրանիկ Մանուկյանին, առավել ստույգ՝ նրա որդի Դավիթ Մանուկյանին, որը համատեղությամբ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան է:

Ի դեպ, ըստ որոշ աղբյուրների, վերջին շրջանում Ծառուկյանը, քաղաքական բուռն գործունեությանը զուգահեռ, զբաղված է նաեւ կտակներ գրելով. Սերվիզի Անդոյի որդուն, ինչպեսեւ Հովիկ Արգամիչի որդուն նա կտակել է բավականին լուրջ կարողություն, այդ թվում` Ծաղկաձորում գտնվող, մինչ այդ իրեն պատկանող «Մուլտի ռեստ հաուզը», որտեղ մոտ 30 միլիոնի ներդրում է կատարել:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին