▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրիաս Ղուկասյանն ուղերձով դիմել է Վարուժան Ավետիսյանին ու Պավլիկ Մանուկյանին

Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող, «Նոր Հայաստանի» անդամ Անդրիաս Ղուկասյանը, ով  մեղադրվում է Սարի թաղում հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ, ուղերձ է հղել, որի մեջ նշել է, որ կշարունակի իր հացադուլը: Դիմելով Վարուժան Ավետիսյանին, Պավլիկ Մանուկյանին, Դավիթ Սանասարյանին և մյուսներին՝ Անդրիասը մասնավորապես գրել է.

‎«Շնորհակալ եմ ձեր ջերմ խոսքերի համար, սակայն գտնում եմ, որ անհրաժեշտ է շարունակել հացադուլը, ժողովուրդը պետք է շարունակի  պայքարը»:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանն արդեն 20 օր է՝ հացադուլի մեջ է: Նա իր հացադուլի մասին հայտարարել էր դատարանում՝ իր ձերբակալման դեմ բողոքի քննարկման ընթացքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին