Ինչպես հայտնել էինք, այսօր՝ մայիսի 9-ին, ժամը 16:00-ին, Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը համազգային հանրահավաք է անցկացնելու Հանրապետության հրապարակում: «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը, ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով այսօրվա հանրահավաքին, հայտարարել է. «Ում մոտենում ես, ասում ա՝ ես քրիստոնյա եմ, իսկ Վարդան Ղուկասյանը եկեղեցուն ա կպել, էս ա արել, էն ա արել: Հիմա, սիրելի՛ քրիստոնյաներ, եկեք, ցույց տվեք, թե ՀՀ-ում որքան քրիստոնյա կա, որքան աթեիստ, որքան մահմեդական: Անգամ եթե հիվանդ եք, ծննդկան եք, չեք սիրում սրան, նրան, հանուն ձեր կրոնի, պետք է ներկա գտնվեք Հրապարակում: Իմ աջակիցները 16:00-ից սկսած՝ հավաքվելու են այնտեղ: Ես, լինելով աշխարհահռչակ, բեկումնային աթեիստ, կանգնում եմ եկեղեցու կողքը, քանի որ արձանագրել եմ, որ կորցնում ենք երկիր, պետականություն»: |
«Անգամ եթե հիվանդ եք, ծննդկան եք, պետք է ներկա գտնվեք Հրապարակում». Վարդան Ղուկասյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet