▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհամբեր սպասում եմ վաղվա գունագեղ միջոցառմանը Անահիտ Ավանեսյանի հրճվանքին». Ռոբերտ Հայրապետյան

«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռոբերտ Հայրապետյանի գրառումը․

«Անհամբեր սպասում եմ վաղվա գունագեղ միջոցառմանը մշտական բացակա հայացքով ներկա Անահիտ Ավանեսյանի հրճվանքին։
Հերիք չի երբեմնի առողջապահական իրավունք դասավանդած տիկինը չգիտի թե «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքի իմաստով ինչ ասել է կանխարգելիչ սանիտարահամաճարակային միջոցառում, մի հատ էլ սկսել է «սանիտարական» խողովակներով տարածել, թե իբրև ՄԻԵԴ-ը օրինական է համարում պարտադիր պատվաստումները։ Ամենազավեշտալին, որ վկայակոչում են Վավրիկան և այլք ընդդեմ Չեխիայի հանրապետության գործը:
Վաղվա գունագեղից հետո բնակչության առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման պետական նպատակային ծրագրերի իրագործման մասին մեծ հարցաշար ունեմ տիկին առողջա(պահ)ուհուն ուղղելու՝ ՄԻԵԿ 14-րդ հոդվածը վկա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին