Վարդան Ղուկասյանը հանդես է եկել հայտարարությամբ․
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս ՀՀ տարածքները հանձնելու կոչերով, անհրաժեշտ է
1. Նիկոլ Փաշինյանին հայտարարել օրենքից դուրս
2. ՀՀ տարածքում դադարեցնել Նիկոլ Փաշինյանի արձակած բոլոր հրամանների գործունեությունը
3. Մինչև օրինական իշխանություն ձևավորելը և արտահերթ ընտրությունները կազմակերպելը, ստեղծել իշխանության ինքնակառավարվող մարմիններ, քաղաքացիական պաշտպանության կոմիտեներ
4. Առաջարկել օտարերկրյա դիվանագիտական կորպուսին` ձեռնպահ մնալ ներկա հակաազգային իշխանության հետ շփումներից
5. Ազգային պետական ուժերին` անհապաղ կոնսուլտացիաներ սկսել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից դե յուրե հեռացման հարցերով»։