▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհրաժեշտ են նոր սպանդանոցներ. Կառավարությունը նվիրատվություն է արել

 

 

Գործադիրն ընդունել է Կոտայքի մարզի Հրազդան, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն, Շիրակի մարզի Աշոցք, Արագածոտնի մարզի Թալին, Սյունիքի մարզի Սիսիսան համայնքների վարչական տարածքներում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի նվիրատվությունը՝ համայնքների ավագանիների որոշումների հիման վրա: Հիմնավորման համաձայն՝ հանրապետությունում պարտադիր սպանդանոցային սպանդի անցնելու գործընթացի համար անհրաժեշտ են նոր սպանդանոցներ: «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի «Աջակցություն սկսնակ ձեռներեցներին» ծրագրի հատուկ դասընթացի արդյունքում հավանության արժանացած գործարար ծրագրերի շահառուներին անհատույց օգտագործման իրավունքով հանձնվել են համապատասխան տարածքներ՝ բացառապես որպես սպանդանոցներ շահագործելու պայմանով:

Կառավարության վերջին նիստում քննարկված այլ հարցեր`ստորև տեսանյութերում

 

 

Կարդացեք նաև`Կարեն Կարապետյանը հրաժեշտ է տվել կառավարությանը.Լավ տրամադրություն եմ ցանկանում և...լավ աշխատանք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին