▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քոչարը կրկին վիրաhատnւթյան կենթարկվի. ինչպե՞ս է նրա առողջական վիճակը

Ինչպես արդեն հայտնի է` լրագրող Անի Քոչարի մոտ, ով տարիներ առաջ հաղթահարել էր քաղցկեղը, նոր առողջական խնդիրներ են ի հայտ եկել, այս անգամ՝ կապված սրտի անբավարարության հետ։ Հիվանդությունը բավականին լուրջ փուլում է գտնվում և լրագրողը օրերս հայտնել էր, որ առաջիկայում իրեն վիրահատություն է սպասվում։

«Քանի որ առջևում վիրահատություն ունեմ, դստրիկիս 1-ամյակին հիմիկվանից եմ պատրաստվում»,-նշել էր նա։

Հիշեցնենք, որ ավելի վաղ արված գրառման միջոցով Անին խոսել էր կյանքի հերթական բարդ էտապի մասին.

««Մեծսիրտ մարդ ես»,- հաճախ ասում են ինձ և ես ակամա շոյվում եմ: Միշտ վստահ եմ եղել, որ մեծ սիրտ ունենալը շատ լավ բան է և իրապես այն դրական իմաստ ունի, քանի դեռ այդ իմաստը փոխաբերական է և ոչ բժշկական ախտորոշում:Աշխարհը գլխիս փուլ եկավ և այլևս ամենևին հաճելի ոչինչ չկար, երբ ինձ հայտնեցին, որ սրտային անբավարարություն ունեմ և սիրտս մեծացած՝ լայնացած է և որպես սրտամկան այլևս իր գործառույթը չի կատարում: Ավելի քան մեկ ամիս պահանջվեց, որ ես ինչ որ կերպ հաշվի նստեմ այս ախտորոշման և դրա հետևանքների հետ:

Երբ հոսպիտալացվեցի ու հայտնվեցի վերակենդանացման բաժանմունքում (սրտային անբավարարության 17.000 ցուցիչով և թոքերում՝ հեղուկ), հերթական անգամ Տերն ինձ ապրելու հնարավորություն տվեց, բայց ըստ բժիշկների՝ ողջ կյանքս դեղերով պետք է ապրեմ, հետագայում գուցե սրտի փոխպատվաստման անհրաժեշտություն լինի: Բայց իմ հույսը կրկին ու կրկին Տերն է:

Արդեն ամսից ավելի է, ինչ ապրում եմ դեղորայքով (շատ և թանկարժեք), գնացել եմ նաև 2, 3-րդ կարծիքների հետևից. պնդումները նույնն են:

Բայց ես՝ վերստին վերապրածս, լավ գիտեմ՝ այնտեղ, որտեղ մահկանացուներն անզոր են, Տերն է գործում: Աղոթքը շուրթերիս շարունակում եմ բուժումներս, գերմարդկային ճիգեր գործադրում, որպեսզի ապրեմ իմ բնականոն կյանքով, որպեսզի ընտանիքս և հատկապես երեխաներս չտուժեն:

Սա կյանքի հերթական մարտահրավերն ու իմ հավատքի մեծ քննությունն է և ես այն պատվով եմ անցնելու և գերազանցությամբ հաղթահարելու: Կասկած անգամ չունեմ: Իմ հավատքը, որ մանանեխի հատիկից էլ անհամեմատ մեծ է, այն այս անգամ ոչ թե սարեր է շարժելու, այլ իմ սրտի պատերն է շարժելու. ես հերթական անգամ վկայելու եմ ու Տիրոջ փառքը պատմեմ: Բժշկական պնդումներն ու վիճակագրությունը ոչինչ են Տիրոջ հրաշագործության առջև: Տիրոջ հրաշքի սպասումով»,- գրել էր լրագրողը:

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին