Ինֆորմացիան և տեսանյութերն այս հղումով թարմացվում են․ Հետևեք նաև Asekose.am-ի տելեգրամյան ալիքին։
Այսօր՝ հունիսի 12–ի վաղ առավոտյան ՀՀ քննչական կոմիտեի ներկայացուցիչները ժամանել են ԲՀԿ ցուցակում ընդգրկված, «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան՝ խուզարկության։
Արեգնազ Մանուկյանը, ովուղիղ եթերում ցուցադրել է տեղի ունեցողը, պահանջում է նախ ներկայանալ և ցույց տալ խուզարկության իրավունք տվող փաստաթուղթը։
«Մենք ունենք դատարանի որոշում ձեր բնակարանում խուզարկություն կատարելու համար, դուք հիմա խոչընդոտում եք մեր գործողությանը, անջատեք ձեր հեռախոսը»,–ասում է ՔԿ–ի ներկայացուցիչը և ներկայանում, որ ինքը ՔԿ աշխատակից է, ազգանունը Գևորգյան։
Տեսնելով, որ Արեգնազ Մանուկյանը չի անջատում հեռախոսը և պահանջում է ցույց տալ ծանուցագիրը, ՔԿ աշխատակիցը հրահանգում է. «Վեկալեք ձեռքից հեռախոսը»։
Ի վերջո, պատգամավորի թեկնածուն ստիպված է լինում անջատել հեռախոսը, որպեսզի չվերցնեն այն իր ձեռքից։
***
ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Արեգնազ Մանուկյանի տան խուզարկությունն ավարտվել է։ Նրան ժամը 10:00-ին կանչել են Մազմանյան 5 հասցեում գտնվող քննչական բաժին։
***
ՔԿ-ից հայտնել են՝ ինչու են խուզարկում Արեգնազ Մանուկյանի բնակարանը
«Քրեական վարույթի շրջանակներում քննչական գործողություններ են։ Վարույթը կապված է լրտեսության, պետական դավաճանության հայտնի վարույթին»,- Asekose.am-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։


