Անժելա Սարգսյանի պոռնոգրաֆիկ նկարները տարածելու համար դատապարտված Կարեն Արայանի փաստաբանը գանգատվել է լրագրողներին, թե Անժոյի մեջքին ինչ-որ չինովնիկ կա կանգնած, ով էլ նպաստել է, որ իր պաշտպանյալին աբսուրդ մեղադրանքով ազատազրկեն, որովհետև Անժոն շանտաժի է ենթարկում նրան: Փաստաբանն ասել է.
«Բոլորի համար է պարզ, որ հենց իր բացած էջից են տարածվել այդ լուսանկարները: Այսօր ինքը հերքում է, եւ դատված է Կարենը: Այս գործին սպասում է Եվրոպան, սա գործ է Եվրոպայի համար, որովհետեւ աբսուրդ է վճիռը, այն անհիմն է սկզբից մինչեւ վերջ:
Այս գործով դատական ատյանների նման գործելակերպը կարող է բացատրվել հետեւյալով՝ Անժելա Սարգսյանի մեջքին ինչ-որ մարդ՝ մի վախեցած չինովնիկ է կանգնած, ու շատ հավանական է, որ այդ նկարների վրա հենց ինքն է: Մարինա Արայանը չի բացառում, որ Անժելա Սարգսյանն այդ չինովնիկին է շանտաժի ենթարկում...»:
Արա, ասա՝ ի՜նչ մի կոնսպիրոլոգիայի մեջ եք ընկել: Արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Անժոն «Կյանքի խոսքի» անդամ է, իսկ «Կյանքի խոսքը» հայտնի է նրանում, որ այս աղանդի բազմաթիվ անդամներ հենց վերնախավից են: Կյանքիխոսքականները լիքն են ինչպես շոու բիզնեսում, այնպես էլ բիզնեսում ու իշխանության վերին մակարդակներում, այնպես որ շանտաժ էլ պետք չի, «իրանցականները» օգնում են:
Գրառումը և լուսանկարը` «Ձկան Աչք» ֆեյբուքյան էջից