▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անկարան պատրաստ է Երևանի հետ դրական քայլերի, եթե Բաքվի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրվի»

Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր ստորագրվի. «ՌԻԱ Նովոստի»-ն մեջբերում է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքը։

«Մենք դրական ենք գնահատում Երևանի վերջին հայտարարությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը. կան փոխադարձ դրական հայտարարություններ: Թուրքիան ևս, որոշակի դրական քայլեր կձեռնարկի այս իրավիճակում», - ասել է Չավուշօղլուն։

Վերահրապարակումներում տեղ գտած մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին