Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործել քիչ առաջ, ցրելու համար ուսանողների բողոքի ցույցը: Ուսանողները դուրս են եկել ցույցի ի նշան բողոքի այն որոշման , որով Թուրքական համալսարանների խորհրդի (YÖK) կողմից 330 գիտնականները արտաքսվել են երկրի բարձրագույն ուսումնական հաստատություններից: Ցուցարարներին են միացել նաև Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ժողովրդա-հանրապետական կուսակցութան (CHP) մի շարք պատգամավորներ, սակայն դա բոլորովին չի խանգարել ոստիկանությանը ցուցարարների նկատմամբ ուժ կիրառելու հարցում: Այս պահին տուժածներին ինչպես շտապ օգնության մեքենաներով, այնպես էլ քաղաքացիների ավտոմեքենաներով տեղափոխում են Անկարայի տարբեր հիվանդանոցներ:
Կան ձերբակալվածներ, որոնց թվում են նաև հայտնի գիտնականներ:
Անկարայում ոստիկանությունն արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ է օգտագործել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


