▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկախությունից 25 տարի անց բնակավայրեր կան, որտեղ այս տարի առաջին դասարանցիներ չեն լինելու

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման: 

Ես ինչ հիշում եմ՝ բոլոր իշխանությունները միշտ խոսել են Հայաստանի տարածքային համաչափ զարգացման մասին: Այդ իշխանություններն իրենց ծրագրերում միշտ էդ հարցը համարել են գերակա ճյուղ:

Բայց այսօր փաստն էն է, որ անկախությունից 25 տարի անց մարզերում բնակավայրեր կան, որտեղ այս տարի առաջին դասարանցիներ չեն լինելու:

Փոխարենը Երեւանում ավելանում են առաջին դասարանցիները: Սա երեւի թե գիտելիքի օրվա ընթացքում արձանագրվող իշխանության գիտելիքի պակասի ամենագլխավոր ցուցիչն է:

Մկրտիչ Իսրայելյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին