ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի ծննդյան տարեդարձը շքեղ նշելու լուրերին՝ լուսանկարներ հրապարակելով և դրանց կից գրելով հետևյալը.
«Իսկապես անչափ «ճոխ, շենշող», «էկզոտիկ», «և այլ պրելեստներով» տարեդարձ ու հագստյան օրեր ենք անցկացրել Իջևանի սարեր/ձորեր/անտառներում:
Գիշերել ենք Apaga Resort-ում, եղել ենք Ենոքավանի սարերում և Lastiver-ում, վարչապետի տարեդարձը նշել ենք Իջևանի անտառում բացառապես ընտանիքի անդամների և մանկության ընկերների հետ:
Հ.Գ. Ինչ վերաբերում է համացանցում տարածված տեսանյութին, որտեղ «հատուկ» վրաններ են երևում, ընդամենը պետք էր զանգել Apaga Resortև հարցնել, թե դա ինչ միջոցառում էր, և որևէ կապ ունե՞ր վարչապետի տարեդարձի հետ, թե՞ ոչ»:
Տեսանյութը՝ Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան էջից: