ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 12-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Հակոբյանին եւ վերջինիս հրավերով Հայաստան ժամանած «Կին քաղաքական առաջնորդներ» համաշխարհային ցանցի (WPL) հիմնադիր եւ նախագահ Սիլվանա Կոխ-Մեհրինին:
ՀՀ ԱԺ նախագահը հյուրերի հետ շրջայց է իրականացրել խորհրդարանում: Նա պատասխանել է Սիլվանա Կոխ-Մենրինի՝ հայաստանյան կին քաղաքական գործիչների եւ Ազգային ժողովի կողմից նրանց կարողությունների զարգացման ծրագրերին վերաբերող հարցերին:
Զրույց է ծավալվել դեմոկրատական երկրների խորհրդարաններում կանանց առաջնորդության եւ ծրագրերի իրականացման հարցերում մասնակցային մոտեցումների շուրջ:
Աննա Հակոբյանը եւ գերմանացի հյուրը հանդիպել են նաեւ Եվրոպական խորհրդարանի եւ Բելգիայի Դաշնային խորհրդարանի կողմից այս տարվա հունիսին կազմակերպվող «Կին քաղաքական առաջնորդները» գագաթնաժողովի մասնակիցներ, ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանին եւ հանձնաժողովի անդամներին: