▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը՝ իրենց՝ նախարարների հետ ունեցած բարեկամական, քավոր-սանիկական կապերի մասին

Այսօր «Ազատության» ֆեսյբուքյան ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, հերքեց այն լուրերը, որ նորանշանակ նախարարների մի մասն իրենց բարեկամներն են:

«Ես ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ այդպես չէ, այնտեղ չկա որևէ մեկը, որ մեր ընտանիքի բարեկամն է: Նրանք բոլորն իմ ամուսնու գործընկերներն են, կուսակցության անդամներն են, և որևէ բարեկամական կամ ընտանեկան նույնիսկ մտերմություն դեռևս չի ձևավորվել: Ասում են՝ մշակույթի նախարարը ձեր սանիկն է: Չկա նման բան»,- նշեց Ա. Հակոբյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին