ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կինը՝ «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ժնևից՝ որին կից գրել է. «Ժնևի «Թոփալյան» վարժարանի հրեշտակներն են»: Նշենք, որ Թոփալյան վարժարանում ամանորյա հանդեսով էլ ավարտվել է Աննա Հակոբյանի այցը Շվեյցարիայի համադաշնություն: Հիշեցնենք, որ Աննա Հակոբյանն աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում:
Այցի ընթացքում «Իմ քայլը» և «City of smile» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Ժնևում բազմաթիվ հանդիպումներ է ունեցել շվեյցարահայ բարերարների, գործարարների և հիմնադրամների նախագահների հետ:
Հանդիպումների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ, հնչել են ապագա համագործակցությանն ուղղված մի շարք առաջարկություններ: