«Իրավունք» թերթը գրում է. «Ստացվող տեղեկություններով՝ Նիկոլի արևմտյան կուրատորները խիստ անհանգստացած են թն' Նիկոլի պահվածքով, թե' քաղաքական կուրսով և թե' սրընթաց ընկնող վարկանիշով: Ինչ վերաբերում է պահվածքին, ապա բոլորին տեսանելի է, որ գնալով այն դառնում է ավելի անկառավարելի և ոչ ադեկվատ, և օրերս հայտնած փառահեղ գաղափարը՝ ռեստորանների զուգարանակոնքերի վերաբերյալ, ևս ապացուցում է, որ մառազմը խորանում է:
Ինչ վերաբերում է Նիկոլի քաղաքական ուղղվածությանը, ապա մինչ օրս նա այդպես էլ չկարողացավ լուծել կուրատորների կողմից իր առջև դրված մի շարք կարևորագույն խնդիրները: Մասնավորապես՝ Արցախի հարցը (իրենց նախընտրած տարբերակով), ռուսական ռազմակայանի դուրսբերման խնդիրը, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ- ից և ՀԱՊԿ-ից, Ստամբուլյան կոնվենցիայի ու նմանատիպ զիբիլի ընդունումը, Հայ Առաքելական եկեղեցու դերի նվազեցումը, հայ մշակույթի և հայեցի կրթության ոչնչացումը և այլն:
Նիկոլին չի հաջողվում նաև քիչ թե շատ կայունացնել երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, որի արդյունքում Նիկոլից տուժած սոցիալական խմբերը անընդմեջ հանրահավաքներ և ցույցեր են անում, շարունակվում է արտագաղթը, երկիրը ողողվել է անհասկանալի ծագման տարրերով: Կոռուպցիան հասել է աներևակայելի մակարդակի, դրան ուղիղ հակադարձ վիճակում է զրոյական ներդրումային դաշտը:
Նիկոլի բոլոր խոստումները մնացին անկատար: Այս ամենի արդյունքում Նիկոլի վարկանիշը սրընթաց անկում է ապրում, և եթե այդպես շարունակվի, ապա մոտակա 2-3 ամիսների ընթացքում Նիկոլից կմնա «դուխով» գլխարկը:
Բայց չէ՞ որ արևմտյան կուրատորներն ու սցենարիստները 2018 թ. մայիսյան հեղաշրջման մեջ դրել էին ահռելի մեծ գումարներ, որոնք, ըստ որոշ տվյալների, գերազանցում էին 1 մլրդ դոլարը: Հետևաբար, այդտեղ հարց է ծագում, թե ի՞նչ է լինելու «թավշյա հեղափոխություն» օպերացիայի շարունակությունը՝ չէ՞ որ արդեն Սահմանադրությունը թույլ է տալիս Ազգային ժողովով Նիկոլին հանելու տարբերակը:
Ի վերջո, կա նաև «հեղափոխական» տեխնոլոգիաներով իշխանափոխության տարբերակը: Եվ եթե հանկարծ այդ տարբերակներով Նիկոլին փոխարինի Հայաստանի ազգային շահերին և ազգային արժեքներին նվիրված մեկը, ապա վերոհիշյալ 1 մլրդ և ավել գումարը հօդս կցնդի: Դրա հետ մեկտեղ կկործանվեն արևմտյան այն ծրագրերը, որոնք կապված են Հայաստանում 2018-ի հեղաշրջման հետ:
Հետևաբար, արդեն իսկ պետք է փնտրել այնպիսի փոխարինողի, որն ի տարբերություն Նիկոլի, լինի կիրթ և հոգեպես հավասարակշիռ, միաժամանակ ունակ լինի իրականացնել Արևմուտքի վերոհիշյալ ծրագրերը' զուգահեռաբար լուծելով երկրում սոցիալ-տնտեսական առօրյա խնդիրներ:
Ըստ ամենայնի, կուրատորները կանգ են առնում այն թեկնածուների վրա, ովքեր ներկայումս Նիկոլի շրջապատում են: Տրվում է երկու անուն. Տիգրան Ավինյան, որը զբաղեցնում է առաջին փոխվարչապետի պաշտոնը և մինչ օրս աշխատում է հրապարակային դաշտում չերևալ և որևէ պատասխանատվություն չվերցնել, նաև չվարկաբեկվել: Երկրորդ թեկնածուն, որի անունը շոշափվում է, Աննա Հակոբյանն է, որը լինելով առաջին տիկին, ցույց է տվել, որ ունակ է ավելի հավասարակշիռ քայլերի, միաժամանակ որևէ ներքին զսպանակներ ազգային հարցերում չունի:
Ի վերջո, նա էր, որ հայտարարեց, որ Ապրիլյան պատերազմի հերոսները զոհվել են առ ոչինչ, փամփուշտները պետք է ձուլել և նրանցից սարքել զարդեր, Ալիևի կնոջը հրավիրեց Արցախ, ադրբեջանցի մայրերին կոչ արեց միանալ հայ մայրերին՝ համատեղ պայքարելու չգիտես ինչի դեմ: Միաժամանակ այդ տարբերակը կարող է դիտվել որպես կոմպրոմիսային և չառաջացնել մեծ դիմադրություն Նիկոլի կողմից, քանի որ իշխանությունը կմնա Նիկոլի ընտանիքի ձեռքում: Բացի այդ, աշխարհում կան բազմաթիվ նման օրինակներ, և ամենամոտը հենց Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացն է:
Բացի վերոհիշյալ՝ Նիկոլի շրջապատի թեկնածուներից, արևմտյան սցենարիստները անկասկած դիտարկում են նաև այլ, այսպես կոչված, «ընդդիմադիր» թեկնածուների տարբերակը, սակայն առայժմ տարբեր տեսակի «ընդդիմադիր» կուսակցություններից, որոնք ստեղծվել և պահպանվում են արևմտասորոսական աղբյուրներից, դեռ պիտանի բան դուրս չի գալիս: Իսկ արևմտասորոսական կուրատորները շատ ժամանակ չունեն»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում