Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գերությունից վերադարձած երիտասարդի՝ Ենոք Ավետիսյանի հետ լուսանկար է հրապարակել և գրել․
«Ենոք Ավետիսյանն է, Արմավիրի մարզի, Երվանդաշատ համայնքից։ Ենոքը 19 տարեկան է, պատերազմի ժամանակ ծառայել է բանակում, հոկտեմբերի 24-ին գերի է ընկել եւ մինչեւ դեկտեմբերի 28-ը մնացել Բաքվի բանտում։ Հանդիպեցինք Հաղթանակ զբոսայգում Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համերգին։ Ենոքը պարում էր Արվամիրի մարզի, Երվանդաշատ համայնքի «Ծովասար» պարային համույթում»։
Դիտեք նաև՝