«Մեծ պատիվ էր այսօր Նաիրիանում ընդունել Աննա Հակոբյանին աղջիկների` Մարիամի և Շուշանի հետ։
Նրանք Նաիրիանի համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի հետ շրջեցին փորձարարական պարտեզի տարածքում, ծանոթացան բույսերին և հետևեցին եթերայուղերի թորման ընթացքին։
Զբոսայցի վերջում պատրաստել էինք անակնկալ, որին հյուրերը մեծ ոգևորությամբ արձագանքեցին. մեր գիտաշխատողների հետ պատրաստեցին իրենց ընտրած եթերայուղերով բալզամներ, որոնք լցրեցին անվանական տարաների մեջ և հուսով ենք դեռ երկար և հաճույքով կօգտագործեն»,- գրված է Հայաստանում ամբողջովին բնական կոսմետիկա արտադրող առաջին ընկերության՝ «Նաիրիան»-ի ֆեյսբուքյան էջում:
Կարդացեք նաև՝ Կոսմետիկան նաև սպանում է... «Նաիրիան»-ի հիմնադիրներն ապացուցում են, որ մերը, հաստատ, ուրիշ է