Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մասնակցել է մարզադահլիճի բացմանը, որը արդեն բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը։
«Կամ իշխանական ամնեզիան է խորացել , կամ Էրատո ջոկատի հրամանատարը գովազդի պակաս ունի։
ՀՀ վարչապետի հակասահմանադրական ԺՊ-ի տիկինը քիչ առաջ հրապարակել է լուսանկարներ, որտեղ լայնեզր ժպիտով մասնակցում է այն դպրոցի մարզադահլիճի բացմանը, որն արդեն հանդիսավոր կերպով բացվել է ապրիլի 26-ին «Չոբան Մելո»-ի կողմից։
Ես վստահ եմ, որ դեռ առիթ կլինի կրկին անդրադառնալ այս մարզադահլիճին, որովհետեւ քարոզարշավի ընթացքում երկրի ԺՊ-ն նույնպես այն հանդիսավոր կերպով կբացի։
Հ. Գ. Հույս ունեմ, որ մարզպետարանի էջը վարող պատասխանատուն, բնավորության համաձայն, մարզպետարանի էջից այդ հրապարակումը չի հեռացնի»,- գրել է Հայրապետյանը։