▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը Մոսկվայում է. հանդիպումների ժամանակ ներկայացրել է իր ծավալած գործունեությունը

Նոյեմբերի 12-ին՝ փարիզյան այցից հետո, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանը ժամանել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

 

 

Երկօրյա այցի մեկնարկը տրվել է  Մոսկվայում ՀՀ դեսպանությունում կազմակերպված պաշտոնական ճաշով, որին հրավիրված էին Հայաստանում հավատարմագրված այն կին դեսպանները, ինչպես նաև դեսպանների կանայք,  որոնց նստավայրը Մոսկվայում է, ինչպես նաև տարբեր հիմնադրամների ներկայացուցիչներ:

Տիկին Հակոբյանը ողջունել է հյուրերին՝ նշելով, որ հանդիպման հիմնական նպատակը, ծանոթանալուց զատ, հյուրերին վարչապետի տիկնոջ կարգավիճակում իր ծավալած գործունեությունը ներկայացնելն է։ Նա, մասնավորապես խոսել է իր գործունեության երեք ուղղությունների մասին։

Առաջինը «Ժպիտների քաղաք» հիմնադրամն է, որն ստեղծվել է մանկական քաղցկեղով երեխաների բուժմանն աջակցելու նպատակով։ Աննա Հակոբյանը նշել է, որ մինչ այս պահը  հիմնադրամն արդեն մի քանի տասնյակ միլիոն դրամի օգնություն է հատկացրել քաղցկեղ ունեցող երեխաների բուժման նպատակով: Այս ոլորտում ծավալվող գործունեությունը, ըստ Հակոբյանի, չի սահմանափակվելու միայն Հայաստանով. մտադրություն կա Հայաստանում ստեղծել քաղցկեղի բուժման այնպիսի կենտրոն, որը կսպասարկի ողջ տարածաշրջանի հիվանդներին։

Իր գործունեության հաջորդ ուղղությանն անցնելով՝ Աննա Հակոբյանը ներկայացրել է «Իմ քայլը» հիմնադրամը, որի նպատակը Հայաստանում առողջ, ներառական հասարակության կառուցմանն աջակցելն է: «Մենք նպատակ ունենք հիմնադրամի գործունեությունը ծառայեցնել առկա կամ մեր ճանապարհին պատահող բոլոր խնդիրների երկարաժամկետ եւ կայուն լուծումներին: «Իմ քայլը» հիմնադրամը փորձելու է ձեւավորել բարեգործական հիմնադրամի նոր մոդել, որը ենթադրում է ոչ թե գումարի կարիք ունեցողներին պարզապես այդ գումարով ապահովել, այլ ստեղծել մեխանիզմներ, որ նրանք դառնան ինքնաբավ եւ անհրաժեշտ գումարը ինքնուրույն վաստակելու հնարավորություն ունենան»,- նշել է տիկին Հակոբյանը;

 

 

Անդրադառնալով իր գործունեության երրորդ ուղղությանը՝ «Կանայք հանուն խաղաղության» արշավին, դրա ստեղծման պատմությանն ու առաքելությանը, Աննա Հակոբյանն ասել է. «Ես առաջարկում եմ, որ բոլոր կանայք, որոնց համար թանկ է թեկուզ մեկ երիտասարդի կյանքը, համախմբվեն եւ որպես կին ու մայր կոչ անեն հակամարտությունները լուծելու ճանապարհին զերծ մնալ զենքի եւ ուժի կիրառումից եւ օրինակ՝ ղարաբաղյան հակամարտության դեպքում, հարցի կարգավորումը փնտրել բանակցությունների սեղանի շուրջ: Մեր այդ քայլով մենք կարող ենք փրկել հարյուրավոր ուրիշ, թեկուզ մեզ անծանոթ մայրերի երեխաների կյանքեր: Ես հավատում եմ, որ կանանց-մայրերի հավաքական ձայնը լսելի կդառնա, անտարբեր չի թողնի կրակի հրաման տվող տղամարդկանց եւ կազդի նրանց որոշման վրա»,- ասել է Աննա Հակոբյանը։ Նա ներկաներին պատմել է արշավի շրջանակներում այս տարվա հոկտեմբերին  ռուսաստանցի մի խումբ մտավորականների Արցախ կատարած այցի մասին՝ ընդգծելով, որ այս արշավի հիմքում քաղաքական ենթատեքստ չկա։
На данном изображении может находиться: 1 человек, в помещении

 

 

 

 

 

 

Ելույթի ավարտին տիկին Հակոբյանը շնորհակալություն է հայտնել հյուրերին մասնակցության համար՝ հույս հայտնելով, որ այս այցը հիմք կդառնա կարևոր համագործակցության:

Կարդացեք նաև՝ Աննա Հակոբյանը և Արմեն Ջիգարխանյանը պայմանավորվել են հաջորդ անգամ հանդիպել Երևանում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին