▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը քննադատել է ռուսական լրատվամիջոցներին

«Կանայք հանուն խաղաղության» ծրագրի մասնակիցների հետ Արցախ այցելած Աննա Հակոբյանը եղել է առաջնագծի դիրքերից մեկում։

Իր խոսքի մեջ ՀՀ վարչապետի տիկինը  ռուսական լրատվամիջոցների գործողությունները տարօրինակ է համարել, որոնց ԼՂՀ էր հրավիրել առաջնագիծ իրենց այցը լուսաբանելու համար:

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Զարմանալի է, որ «Միր» հեռուստաընկերությունը, «Ռոսիա» հեռուսաալիքը, «Սպուտնիկ» լրատվական գործակալությունը թույլ չեն տվել, որպեսզի իրենց ներկայացուցիչները գան ու լուսաբանեն այս այցը։ Առհասարակ որևէ ռուսական լրատվամիջոց չի արձագանքել, այն դեպքում, երբ ռուսական հասարակության մեջ հայտնի կանանց ուղերձը մեկն է՝ խաղաղություն»,- ասել է Աննա Հակոբյանը` հիշեցնելով, որ Ապրիլյան պատերազմի ժամանակ լուսաբանել են նույն այս տարածքում տեղի ունեցած պատերազմը բոլոր լրատվամիջոցները՝ հայաստանյան, ռուսաստանյան, միջազգային ու թե ադրբեջանական, իսկ պատերազմը կանխելու ուղերձ ունեցող միջոցառումը հետաքրքրություն չի առաջացրել։

«Ես իհարկե հասկանում եմ, որ նոր պատերազմի հավանականությունը իր հետևից կբերի նոր սենսացիոն նյութեր՝ զոհեր, գլխատված մարմիններ, դիակներ, և լրատվամիջոցները կատաղի պայքար կսկսեն դրանք առաջինը ցուցադրելու համար դեպքի վայրից։ Ես սակայն ուզում եմ հիշեցնել բոլորին, որ սենսացիոն և էքսկլյուզիվ ամեն մի նյութի հետևում մարդկային ճակատագրեր են, խեղված կյանքեր, դժբախտ մայրեր և երեխաներ»,- ասել է Աննա Հակոբյանը։

 

 

 

 

 

 

 

Հակոբյանի անսպասելի հայտարարությունը որոշ զգուշավորություն եւ շփոթմունք է առաջացրել «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնության այն մասնակիցների շրջանում, որոնք Ռուսաստանից էին եկել: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին