▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանը ռուսաստանցի հյուրերի հետ Արցախում այցելել է առաջնագիծ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը, Ռուսաստանում գործունեության տարբեր ոլորտներ  ներկայացնող կանանց հետ Արցախ ուղեւորության ընթացքում այցելել է շփման գծի ամենաառաջատար դիրքերից մեկը:

 

 



Հայաստանի կառավարության ղեկավարի կնոջը եւ ռուսաստանցի հյուրերին ուղեկցել են  Արցախի արտաքին գործերի նախարարության աշխատակիցները, ինչպես նաեւ հանրապետության պաշտպանության նախարարության ներկայացուցիչները Լեւոն Մնացականյանի եւ Արցախի նախագահի կնոջ՝ Անահիտ Սահակյանի գլխավորությամբ:

Աննա Հակոբյանը ծանոթացել է զինվորականների ծառայության պայմաններին, նրանց կենցաղին եւ սահմանի վիճակին: Բացի այդ, վարչապետի կինը զրուցել է մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների հետ:

Արցախի Հանրապետություն կատարած այցի շրջանակներում Աննա Հակոբյանը հանդիպում է ունեցել Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի եւ Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի հետ, որին մասնակցել են  նաեւ ռուս հյուրերը:



«Կանայք հանուն խաղաղության» արշավին միացողները կստանան զարդեր` պատրաստված հալված փամփուշտից: Այս մասին  հայտարարել է Աննա Հակոբյանը, հավելելով, որ հալված փամփուշտներից պատրաստված զարդերը կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի խորհրդանիշը:

«Պարզվում է՝ Երևանում կա վարպետ, ով զարդեր է պատրաստում հալված փամփուշտներից: Ես չգիտեի, և իմացել եմ այս մասին վերջերս: Իմացա և մտածեցի, որ դրանք կդառնան «Կանայք հանուն խաղաղության» արշավի սիմվոլը, և յուրաքանչյուր կին, ով կմիանա արշավին, կստանա նման զարդ»,- ասել է նա:

Վարչապետի տիկինը վստահեցրեց, որ մայրերի տիեզերական սիրո առաջ կհալվեն աշխարհի բոլոր փամփուշտները: «Սա նշանակում է, որ որքան շատ կին միանա արշավին, այնքան շատ փամփուշտ կվերանա աշխարհից, կկորցնի իր նախնական նշանակությունն ու կդառնա ընդամենը զարդ, իսկ դա իր հերթին նշանակում է, որ այդքան շատ կյանք հնարավոր կլինի փրկել: Սա, իհարկե, սիմվոլների լեզու է, բայց իրականությունից հեռու չէ»,-նշել է վարչապետի կինը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին